Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Գորիսում խոշոր ծրագրեր են մեկնարկել. համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը անձամբ է ծանոթացել աշխատանքներին

Գորիսում հերթական սուբվենցիոն խոշոր ծրագրերն են մեկնարկել . կառուցվում է 15 բնակարան, հիմնանորոգվում է Հին Գորիս գյուղ տանող ճանապարհը

Գոորիսի Գարեգին Նժդեհի 22 հասցեի համայնքային նշանակության շենքը վերակառուցվում է։ Շենքի առաջին երկու հարկերում կիրականացվեն ամրացման աշխատանքներ, կկառուցվի մանսարդային հարկ, որի շնորհիվ 15 նոր բնակարանների բանալիներ կհանձնվեն Արցախից բռնի տեղահանված և տեղացի ընտանիքներին։ Բնակարանները կլինեն 1, 2, 3 սենյականոց։

Ծրագրի շրջանակներում ամբողջովին կբարեկարգվեն նաև շենքի հարակից տարածքները։ Ծրագիրն իրականցվում է կառավարություն-համայնք համագործակցության շրջանակներում։ Գորիս համայնքի ղեկավարը այցելել է շինհրապարակներ, դիտարկել ընթացիկ աշխատանքները և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկել աշխատանքային հարցեր, նշել, որ առաջին հերթին ուշադրության կենտրոնում պահեն կատարվող աշխատանքների որակը։

Բնակարանաշինության ծրագրը պլանավորվում է մինչև տարվա վերջ ավարտին հասցնել։ Հիմնովին նորոգվում է նաև դեպի պատմական Հին Գորիս գյուղ թաղամաս տանող ճանապարհը: Կարևոր նշանակության ճանապարհը, որը Հին Գորիսը կապում է քաղաքին , գտնվում էր անմխիթար վիճակում: Երկար սպասված ծրագիրը մեկնարկում է կառավարություն — համայնք գործակցության շնորհիվ: Ճանապարհն ամբողջովին նորոգվում է, մայթերը բարեկարգվում են, սալիկապատվում, լուսավորության նոր ցանց է կառուցվում: Առաջիկաում կմեկնարկի ևս մեկ խոշոր ծրագիր՝ Թումանյան փողոցը հիմնովին կնորոգվի: Շինարարության մրցույթի հաղթողն արդեն հայտնի է, շուտով կմեկնարկեն հիմնանանորգման աշխատանքները: