Search
Close this search box.

Հիմա ինձ ոչնչով չեք կարող զարմացնել. Մնացական Մարտիրոսյան

Հիմա ինձ ոչնչով չեք կարող զարմացնել: Այս մասին այսիր՝ փետրվարի 2-ին, Դատավորների ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրեն չի զարմացրե՞լ, որ Դատավորների ժողովի համար ընտրվել է կառավարության նիստերի դահլիճը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը եւս չի առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածու, նա պատասխանեց. «Դիմում եք դատական դեպարտամենտ, մամուլի քարտուղարին, ձեր հարցերն ուղղում եք իրեն, ստանում եք պատասխաններ: Եթե ես ասելիք ունենամ, մամուլի քարտուղարի միջոցով կտարածեմ»:

Նշենք, որ այսօր Հայաստանի դատավորներն ընդհանուր ժողով են անցկացնում։ Օրակարգում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցն է։ ՍԴ-ում դատավորի թափուր հաստիք է առաջացել, քանի որ դատավոր Արաիկ Թունյանը ընտրվել է ԵԱՏՄ դատարանի դատավոր։

Այս պահին հայտնի է երկու թեկնածուի մասին՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայան, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյան։