Search
Close this search box.

Դատավոր Գուրգեն Մալխասյանն ասում է` տեղյակ չէ, որ ընտանիքի անդամները գումար են փոխանցել ՔՊ-ին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանն ասում է՝ տեղյակ չէ, որ զավակները Երևանի ավագանու ընտրություններին գումարներ են փոխանցել ՔՊ կուսակցությանը՝ որպես նվիրատվություն։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց դատավոր Մալխասյանը։

Հարցին՝ արդյոք դատավորի զավակների կողմից իշխանության ներկայացուցչին գումար փոխանցելը չի՞ ազդում իր՝ որպես դատավորի անաչառության վրա, Մալխասյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, եթե ինչ-որ բան էլ արել են, թաքուն չեն արել: Դա ինձ հետ կապ չունի»:

Հիշեցնենք, որ Infocom․am-ը գրել էր, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպված Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաք-երեկոյին 2.4-ական մլն դրամ նվիրատվություն են կատարել «Մալխասյանց փաստաբանական կենտրոնի» բաժնետեր և տնօրեն Մինաս Մալխասյանը և աշխատակից Գրիգոր Մալխասյանը։ Կենտրոնի մեկ այլ աշխատակից՝ Կորյուն Մկրտչյանը փոխանցել է 2.3 մլն դրամ, իսկ փոխտնօրեն Նազիկ Մալխասյանը նվիրաբերել է 100 հազար դրամ։ Մինաս Մալխասյանը, Նազիկ Մալխասյանը և Գրիգոր Մալխասյանը դատավոր Գուրգեն Մալխասյանի զավակներն են։ Վերջինս Ավագանու ընտրություններից մոտ մեկ ամիս անց առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն չի ընտրվել։

экономите время и до 30% от стоимости