Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ԵԱՏՄ ներսում փոխզիջումներ գտնենք. Փաշինյան

Ներկա դրությամբ ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամ երկրները հստակ, միասնական մոտեցում չունեն՝ էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարի վերաբերյալ. այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ներկա դրությամբ ակնհայտ է, որ անդամ երկրները հստակ, միասնական մոտեցում չունեն՝ էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարի վերաբերյալ: Վստահ եմ՝ ընդհանուր էներգառեսուրսների շուկայի ստեղծումը բոլորիս կտա մի շարք առանցքային առավելություններ՝ նպաստելով տեսությունների կայուն զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, էներգետիկ անվտանգության բարելավմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ առանցքային տնտեսական ցուցիչների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի հետագծով:

«2023-ին Հայաստանի ապրանքնաշրջանառությունը ԵԱՏՄ երկների հետ, նախորդ տարվա համեմատ, աճել է 39%-ով՝ կազմելով մոտ 7,8 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներկրումը՝ 37,5%»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ներկա փուլում ԵԱՏՄ-ի համար առաջնահերթ պետք է լինեն ոլորտային համագործակցության ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, անդրսահմանային առևտրի՝ թվային ծառայությունների և տվյալների փոխանակման կիրառմամբ կարգավորումը: