Search
Close this search box.

Կրակոցներ՝ Գորիսում

Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսում կրակոցներ են հնչել:

Ոստիկաններն ու պարեկները միջադեպի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր և BMW մակնիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր:

Ոստիկանները պարզել են, որ 1 հոգի, հրազենային վնասվածքով, տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը:

Նշվում է, որ նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվ ում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը: