Search
Close this search box.

Հայաստանում գործող ամենաբարձր կամուրջը «փոսերից կաթված է ստացել»

Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում մեծ թափով աշխատանքներ են կատարվում ճանապարհների ասֆալտապատման ուղղությամբ՝ անզեն աչքով էլ երևում է։ Այդ աշխատանքներին զուգահեռ հիմնովին վերանորոգվում են կամուրջներ՝ այդ թվում այնպիսիները, որոնք վերջին անգամ վերանորոգվել են սովետական տարիներին և բազմաթիվ կամուրջներ արդեն դարձել են վտանգավոր։ Գովասանքի է արժանի նաև այն, որ վերջին տարիներին ոչ միայն ասֆալտապատման, այլև կամուրջների վերանորոգման աշխատանքներ են կատարվում հեռավոր մարզերում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզում հայտնի Նոր Հաճնի կամուրջը վերջին ամիսներին կարծես ռմբակոծության վայր հիշեցնի։ Այնքան մարդաբոյ փոսեր են առաջացել, որ վարորդները ավտոմեքենաները կոտրում են այդ փոսերի մեջ՝ անկախ իրենց կամքից հայտնվելով դրանցում, քանի որ մարդիկ չգիտեն, թե որ փոսից փախցնեն։

Եղել են նաև դեպքեր, որ փոսերի հետ «ողջագուրվելուց» հետո ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվում ու մարդիկ ահազանգում են ապպա, ապպայից պատասխանում են, «քոփի-փաստ» արած նույն խոսքերը․ «պայմանագրի մեջ չկա, որ փոսի մեջ ընգնես պիտի մենք փող տանք» ու վարորդները ամենաքաղցր խոսքերով են հիշում կամուրջն ասֆալտապատողներին ու հետո հաշտվում են այն մտքի հետ, որ «եղունգ ունես, գլուխդ քորի»։