Search
Close this search box.

Ինչու՞ ենք ասում՝ Հայոց բանակ և չենք ասում՝ Հայաստանի Հանրապետության բանակ. Նիկոլ Փաշինյան

«Աչքովս ընկավ մեր բանակի օրվա հետ կապված էմբլեմը: Ու ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում` Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք` Հայոց բանակ: Ու դա մենք չենք հասկանում, մեզ համար էդ խնդիր չի: Բայց եկեք մի հատ կողքից նայենք. ասենք` մի րոպե, էս Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ` հայոց բանակ` հայերի բանակ: Բայց կներեք` հայեր կան ամեն տեղ, հայեր կան Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, ամեն տեղ, այսինքն, մի րոպե` էս բանակը էն հայերի բանակն ա… Հայերի ինչի՞ն ա պետք բանակ… Պատկերացրի՞ք… ԱՄՆ-ի հայերին բանակն ինչի՞ համար ա պետք: Հասկանո՞ւմ եք… Ընդ որում, մենք շրջապատված ենք երկրներով, մեր հարևանությամբ երկիր կա, որ աշխարհի ամենահին պետությունն է, ինքը չի ընկալում անհատական մակարդակով: Իսկ ընկալման ինստիտուցիոնալ մակարդակներ կան, որ նրանք բառերը, խոսույթները և այլն և այլն գործողությունները, ժեստերն ընկալում են ինստիտուցիոնալ մակարդակով»,- Հանրային ռադիոյի եթերում ասաց Փաշինյանը: