Search
Close this search box.

Այս գիշեր Հայաստանում մինչև -25 աստիճան ցուրտ է կանխատեսվում

Փետրվարի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ արդեն շաբաթ օրը կսկսվի զգալի տաքացում, գիշերային սառնամանիքները կթուլանան։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +2+4։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -20-25, ցերեկը՝ -3-7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -3-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ -1+1,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ 0-3,

Լոռիում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ +2+5,

Տավուշում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը՝ -4-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1+3,

Արարատում գիշերը՝ -8-10, ցերեկը՝ +3+5,

Արմավիրում գիշերը՝ -9-11, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը՝ -2-5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +3+5,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +6+8,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4։