Search
Close this search box.

Փաշինյանը Ադրբեջանին համեմատեց ցուլի, Սահմանադրությունը` կարմիր զգեստի հետ

Անդրադառնալով հարցին, որ Սահմանադրական փոփոխությունները, որոնց Հայաստանը հրաժարվելու է Անկախության հռչակագրով սահմանված համազգային նպատակներից, և որ դրանք պարտադրված են Ադրբեջանի կողմից, ասաց, թե մենք ապրում ենք ագրեսիվ միջավայրում և պիտի հասկանանք, թե ինչու է միջավայրը ագրեսիվ:

Ապա իր ասածը բացատրելու համար տեղում առակ հորինեց, ըստ որի` ինքն ու Հանրային ռադիոյի լրագրողը ճանապարհով գնում են, ճանապարհի եզրերին ցլեր են կանգնած, իսկ իրենք ոտից գլուխ կարմիր հագուստով են: Ընդ որում` Փաշինյանի կարմիր զգեստը նրա տատիկն է գործել, և որքան էլ որ դա իր համար թանկ է, պետք է հրաժարվի կարմիր զգեստից:

Փաշինյանը նաեւ հավելեց, որ կարմիր զգեստով ճանապարհն անցելու դեպքում երաշխավորում է, որ չեն անցնելու, բայց եթե զգեստափոխվեն ու այդ միջավայրին հարիր հագնվեմ, չի երաշխավորում, որ կարող են անցնել: