Search
Close this search box.

«Մեր հիմնի մեջ կա թշնամի բառը». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում հայտարարել է, որ Ադրբեջանում այսօր ձևավորվող գիտակցության 90 տոկոսը լրացնում են հայերը։

«Մեր հիմնի մեջ կա թշնամի բառը։ Ի՞նչ է նշանակում, որ թշնամու ընկալումը մեր աշխարհընկալման կարևոր մասն է։ Ինչ անում, չենք անում, մեր թշնամին միշտ ներկա է»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե մենք ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որպեսզի գնանք, իրականացնենք մեր հռչակագրի դրույթները, մեր հարևանները դաշինք կձևավորեն՝ մեզ ոչնչացնելու համար։

«Մեզ թվում է՝ այս աշխարհում մենք ենք, Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ բանակը պետք է դարձնենք մարտունակ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու համար։