Search
Close this search box.

Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է. Ռոբերտ Հայրապետյան

Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը, ով մինչև 2022-ի մայիս աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ, իսկ հետո Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել դատավոր։

Ի դեպ՝ Մերին ՍԴ-ում ՊՇՌ թեստերի գործով ԱԺ ներկայացուցիչն էր, ու իր թերչպատրաստվածությունը հիմնավորում էր նրանով, որ ժամանակ չի ունեցել գործը նորմալ ուսումնասիրելու։

Հեղափոխության զավակները խժռում են հեղափոխության զավակներին»,- գրել է նա։