Search
Close this search box.

Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է վերջին աղմկոտ ձերբակալություններին։

«Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին…

Ասել եմ ու կասեմ՝ Նիկոլը, բացի մեկ հոգուց պատրաստ է բոլորիդ «ժերտվա» տալ։ Հերթով ու կարգով…

Տեսարաններ են պետք պոպուլիզմի տրիբունին։

Նրան այլեւս չի բավարարում նախկինների դեմ կազմակերպած «որսը»։ Հերթը հեղափոխական զավակներինն է։

Նիկոլին հանգիստ չեն տալիս Ռոբեսպիեռի դափնիները։ Նա էլ սկսեց փուռը տալ հեղափոխականներին,օրինակ՝ Դանտոնին։

Եվ Դանտոնը գիլյոտինի մոտ ասեց՝ Մաքսիմելիեն, հաջորդը դու ես լինելու։

Դա մարգարեություն էր…

Հենց նույն Ռոբեսպիեռը քիչ անց դարձավ հեղափոխության «վերջին զոհը»։