Search
Close this search box.

Կալանավորվեց

«Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվեց, հայտնել է հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
Հակակոռուպցիոն դատարանը որոշում կայացրեց երկու ամիս ժամկետով կալանք կիրառել Հովհաննիսյանի նկատմամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրենն ու երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են։ Ձերբակալությունները կապը ունեն երեկ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած մյուս աղմկահարույց ձերբակալությունների հետ։ Ըստ տեղեկությունների՝ «Սիներջիի» ձերբակալությունները կապված են նախարարության հայտարարած տենդերներից մեկի հետ։

Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջը` Անի Գևորգյանին։