Search
Close this search box.

Ողբերգական դեպք՝ Երևանում

Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը նույն տան բնակիչ 40-ամյա էդուարդ Ս.-ն է: