Search
Close this search box.

Եվս մեկ բարձրաստիճան կին պաշտոնյա կալանավորվեց

Hraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջա Էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանը մեկ ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:

Ըստ այդմ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: