Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին

Հայաստանի անվտանգությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չի թվում առանց ՀԱՊԿ-ում համագործակցության: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:

«Ես չեմ կարող ձեզ հայտնել այն տեղեկությունները, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության»,- ասել է Վասիլևը:

Բացի այդ, դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների փորձերը՝ օգտագործել իրավիճակը Հայաստանում, որպեսզի սրվի իրավիճակը ոչ միայն այնտեղ, այլև ողջ Կովկասում:

«Օգտագործում ենք ՀԱՊԿ շրջանակներում քննարկումները բոլոր մակարդակներում, որպեսզի մեր հայ գործընկերների ուշադրությունը սևեռենք արևմտյան երկրների այս գիտակցված քաղաքականության վրա», — ընդգծել է նա: