Search
Close this search box.

ՀՀ-ն թող բացի քարտեզը, տեսնի՝ որ տարածաշրջանում է գտնվում. Զախարովան՝ ՆԱՏՕ-ի հետ մտերմության մասին

Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը հնարավորինս արագ կյանքի կոչելն է:

Այս մասին ճեպազրույցում այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել:

«Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացման արագ թարմացումն է, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին: Եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են, որ ներառում են նաև խաղաղության պայմանագրի մշակում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: