Search
Close this search box.

Փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ խոսնակ

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը NEWS․am-ին հաստատեց, որ նախարարի տեղեկալ Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից։

Խոսնակն ասաց, որ հայտնի չէ՝ ինչ կարգավիճակով է փոխնախարարը տարվել իրավապահների կողմից։

«Քննչական գործողություններ են ընթանում։ Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով», — նշեց խոսնակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ քննչական գործողություններ են կատարվում։ Լրատվամիջոցները տեղեկություններին էին շրջանառում Էկոնոմիկայի նախարար Անի Իսպիրյանի և այլ անձանց ձերբակալությունների մասին։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։