Search
Close this search box.

ՖՈՏՈ․ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը արցախցի 200 ընտանիքի օգնության ձեռք մեկնեց

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ամերիկայում գործող “Spirit of America” կազմակերպության հետ համագործակցության շրջանակում Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքներում Արցախից բռնի տեղահանված 200-ից ավել ընտանիքների տրամադրել է սննդային փաթեթներ, կենցաղային պարագաներ, շուրջ 110 երեխա ստացել է գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ, և 46 ընտանիքի տրամադրվել է վառելափայտ` ապահովելով նրանց համար տաք ձմեռ։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարցերով տնօրեն Zack Bazzi Զաք Բազիին` համագործակցության և անձամբ Հայաստան այցելելու, մեր հայրենակիցներին քաջալերելու համար։