Search
Close this search box.

Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել

Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

«Նման հարց ներառված չէ, նման քննարկում տեղի չի ունեցել»,- նշեցին գրասենյակից։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե հայկական կողմը ևս 3 մարզի ականապատ դաշտի քարտեզներ կտրամադրի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։

Իջևանի և Ղազախի հատվածում՝ պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների նիստը։