Search
Close this search box.

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։ Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ կառավարությունից նշել են, թե հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։