Search
Close this search box.

Գեղարքունիքում ամուսինը անզգուշաբար վրաերթի է ենթարկել կնոջը, որը մահացել է

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտանբերել են կնոջ դի: Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 84-ամյա Մայիս Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հետընթաց կատարելիս պատահաբար վրաերթի է ենթարկել ոտքը սայթաքելու հետևանքով վայր ընկած Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Սվետլանա Բ.-ին:

Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի կինն էր: