Search
Close this search box.

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը և Վերին Խոտանան-Աղվանի ճանապարհահատվածը փակ են բեռնատարների համար:

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք, մառախուղ) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզում, Մասիս, Վեդի, Ճամբարակ, Գավառ քաղաքներում, Եղեգնաձորի, Աշտարակի և Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է։
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։