Search
Close this search box.

Բանակը եւ աշխարհազորը առաջիկա զարգացումներում չեն կատարելու հանցավոր հրամանները

Հայկական բանակի օրվա կապակցությամբ ներկա ու նախկին նոմենկլատուրայի, առաքելական տերտերների ուղերձները միայն նողկանք են առաջացնում։ «Հայկական բանակը 32 տարեկան է» տխմարությունը լիովին տեղավորվում է Փաշինյան-քպ «պետությունը հայրենիքն է, հայրենիքը պետությունն է» ագենտուրային թեզի տրամաբանության մեջ։

Եռաբլուրը, որ պետք է դառնար վրեժի, հատուցման, սեփական ուժերին ապավինելու, հայրենի հողի վերանվաճման ուխտատեղ, ագենտուրային-դեբիլային քաղդասի ու մեդիայի ձեռքով վեր է ածվել քաղաքական դիակապտության, նողկալի ռազբորկաների, սգերգի ու հանրության կամքը ոչնչացնելու ասպարեզի։

Դրանում զարմանալի ոչինչ չկա՝ իշխանաընդդիմադիր քաղդասի եւ մեդիայի 99 տոկոսը սպասարկում է Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի պետականության վերացման ծրագրերը։ Ինքը՝ ՀՀ վարչապետի աթոռին դրված թշնամին բանակի օրվա կապակցությամբ նոմենկլատուրային հավաքին կրկին երաշխիքներ տվեց իր տերերին, որ բանակին դիմադրելու հրաման չի տրվելու, երկիրն ու ժողովուրդը թողնելու է անպաշտպան։

Մոսկվա-Անկարա-Պեկին կոալիցիայի դեմ 44 օր միայնակ մարտնչած ու թշնամու ողնաշարը կոտրած ժողովուրդն այս ուղերձների մեջ տեսնում է իր թիվ մեկ խնդիրը։ Հիմա շատերին է պարզ, որ նոյեմբերի 9-ը եւ սեպտեմբերի 19-ը թելադրված չէին պատերազմական գործողությունների ընթացքով․ թշնամին սպառել էր իր ռազմավարական ռեզերվները, մինչդեռ հայկական բանակը դրանք չէր էլ գործադրել։ Պաշտոնական ու «ընդդիմադիր» քարոզչությունը կեղծել է եւ շարունակում է կեղծել իրողությունները՝ հանրությանը թշնամական ծրագրերին համակերպելու նպատակով։

Երբ պարզ է թիվ մեկ խնդիրը, պարզ է նաեւ անելիքը։ Բանակը եւ աշխարհազորը առաջիկա զարգացումներում չպետք է կատարեն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հանցավոր հրամանները։

Lragir.am