Search
Close this search box.

Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր

Նվագախմբից հայտնում են, որ մաեստրոյի ղեկավարությամբ Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը սպասվում է արդեն այս տարի, փետրվարի 5-ին։

Հիշեցնենք, հուլիսի 30–ին Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` Իսրայելում և ՌԴ–ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել էին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, այնուհետև 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։ Երեք ամիս անց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

Սերգեյ Սմբատյանը 2019 թվականից հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։