Search
Close this search box.

Նարինե Հայրապետյանը քաղաքական ապաստան է հայցել ՌԴ-իցՆրան ստիպել են՝ ցուցմունք տամ Լևոն Քոչարյանի ու Անդրանիկ Թևանյանի դեմ

Իրավապահ մարմիններին իրեն առևանգելու մասին հաղորդում, ապա նաև ցուցմունք տված Նարինե Հայրապետյանը, ով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ է, տեսաուղերձով դիմել է իր ընկերներին և գործընկերներին։

Նա հայտնել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից, համարում է, որ միայն այդ երկրում է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

«Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն անձանց ու ուժերի նկատմամաբ, որոնք ցանկանում են երկիր ունենալ։

Փաշինյանն ու նրա ուժային կառույցները քիչ է, որ ծախեցին Արցախը, ծախում են նաև Հայաստանը»,-ասում է նա տեսանյութում։

Նա մանրամասնում է, որ ոստիկանությունում իրեն ստիպել են ցուցմունք տալ իր ղեկավարության դեմ, հիշեցնում է, որ ինքը «Մայր Հայաստան» դաշինքի ու խմբակցության անդամ է։

«Նրանք ինձ ստիպել են ցուցմունք տալ Լևոն Քոչարյանի, Անդրանիկ Թևանյանի դեմ»,-ասել նա։