Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր վթար Կոտայքում. վիրավnրներ կան

Երեկ՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Մանուչարյանի վարած Ford մակնիշի և ՌԴ քաղաքացի 29-ամյա Պավել Բերդնիկոյի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Հ․ Խաչատրյանը, Վ․ Մանուչարյանը և վերջինիս ուղևոր 22-ամյա Արթուր Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել և վթարից ժամեր անց է միայն արևը հալեցրել սառույցը ու հիմա ճանապարհը սպասարկող ընկերությունը կհայտարարի, թե ճանապարհը եղել է անցանելի, մինչդեռ բարձիթողի վիճակ է եղել, իսկ վարորդներից մեկն էլ հայտնում էր, որ այդ սառած ճանապարհի կադրերը փոխանցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վարչապետը «դրանց գյամերը ձգի»։