Search
Close this search box.

Ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 29-30-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 0-ից 2, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։