Search
Close this search box.

Մեհրիբան Ալիևայի ընկերուհին Ֆրանսիայում նախարար է նշանակվել․ ՀՅԴ «Նոր սերունդ»-ի անդամները փող և կարմիր ներկ են լցրել նախարարության դիմաց

Ֆրանսիայի վերջերս ձևավորված նոր կառավարությունում Ֆրանսիայի նախագահը մշակույթի նախարար է նշանակել աջակողմյան քաղաքական թիմի հայտնի դեմքերից Ռաշիդա Դատիին, որը Մեհրիբան Ալիևայի ընկերուհին է և ունի պրո-ադրբեջանական հայացքներ: Հունվարի 27-ի առավոտյան ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմկերպության անդամները փող և կարմիր ներկ են լցրել նախարարության դիմաց:

Փողը ի նշան Ռաշիդա Դատիի՝ կառուպցիայի մեջ թաթախված լինելու հանգամանքի, իսկ կարմիր ներկը խորհրդանշում է Արցախում թափված հարյուրավոր հայերի արյունը, որի մեղսակիցը նաև Դատին է, ըստ ակցիայի մասնակիցների, քանի որ սատարում է Ադրբեջանին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ֆրանսիայի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են Փարիզի քաղաքապետի ընտրություններում որպես քաղաքապետի իրենց թեկնածու ներկայացնել Դատիին, ինչը ֆրանսահայերն անթույլատրելի են համարում: