Search
Close this search box.

Գիրnւթյան վտшնգները. ինչպես խուսափել ճшրպակալումից

Գիրության վտանգները
Մարմնի քաշի ավելացումից առաջանում է ՝
անոթների երկարացում (ճարպի յուրաքանչյուր կիլոգրամը ավելացնում է 150 մ անոթային ցանց):
Արդյունքում արյան շրջանառության դիմադրողականության ավելացումը բերում է անոթային գոտու ճնշման բարձրացման,
սրտի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է,հաստանում են նրա պատերը:🤕
Այս բոլորը հանգեցնում են հիպերտոնիայի զարգացմանը:

Դրա համար էլ հիպերտոնիկներից շատերը չեն էլ կասկածում իրենց հիվանդության մասին և մտահոգված չեն քաշի իջեցմամբ,ինչը հաճախակի բերում է ողբալի հետևանքների՝ ընդհուպ մինչև ուղեղի արյունազեղման,թոքերի այտուցի և այլն:Ուստի հիպերտոնիկների նիհարելը ուղղակի անհրաժեշտություն է կյանքի համար:

Գիրությունն ավելացնում է այլ հիվանդություններ, ներառյալ 2-րդ տեսակի դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը:
Նիհարելու համար անհրաժեշտ է ՝ 💢 նվազեցնել սննդակարգի կալորիականությունը,
մանրակրկիտ վերլուծել կերակրացանկը,
սահմանափակել յուղոտ ու տապակած սնունդը և այլն:
Անհրաժեշտ է սնվել մասնակի,խմել օրական 1֊1.5 լ հեղուկ:
Կարելի է անցկացնել բեռնաթափման օրեր,խնձորի և կեֆիրի մասնակցությամբ:
Սննդակարգի մեջ պետք է լինի ածխաջրերի բավարար քանակություն՝ օրական մինչև 100 գ.:
Դա անհրաժեշտ է թաղանթային սպիտակուցի կորստի կանխարգելման համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը գիրությունը համարում են հիվանդություն՝ նշելով, որ մինչև 2030 թվականը ամերիկացիների գրեթե կեսը կտառապեն ավելորդ քաշից:

Սխալ սնվելու հետևանքով առաջացող ճարպակալումն ամենատարածված տեսակն է։ Մեծ քանակով և սխալ մթերք օգտագործելու, նստակյաց կենսակերպի հետևանքով մարդն ավելի շատ կալորիաներ է ստանում, քան այրում է։ Այս դեպքում լուծումն առավել պարզ է։ Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, ընտրել ճիշտ մթերք, հրաժարվել վնասակար սովորություններից։

Սակայն մարդիկ, ովքեր ավելորդ քաշ ունեն, շատ լավ հասկանում են՝ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Դա ենթադրում է կենսակերպի ամբողջական փոփոխություն: Ընդամենը որոշ ժամանակ մարզվելն ու ճիշտ սնվելը բավարար չէ. պետք է մշակել բուժման ծրագիր ամբողջ կյանքի համար: Որոշ ժամանակ անց, իհարկե, կարելի է մի փոքր թուլանալ, քանի որ այդ ընթացքում նյութափոխանակությունն արագանում է, սակայն, եթե ցանկանում եք առողջ քաշ ունենալ ամբողջ կյանքի ընթացքում, հարկավոր է հետևել որոշակի կանոնների: