Search
Close this search box.

Վրաստանի նախագահը դժգոհել է, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ

Ողջունում եմ ՀՀ վարչապետի այցը երկիր, բայց ցավալի է, որ ինձ հնարավորություն չտրվեց հանդիպել նրա հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Ցավալի է և հատկանշական, որ պատկան մարմինները նախագահին չեն տեղեկացնում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- գրել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որոնց արդյունքում Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։