Search
Close this search box.

Ինչ է հայտնում Նաիրի Հոխիկյանը

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչապետի աշխատակազմից տեղեկատվության արտահոսքից պարզվել է, որ Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում տևական ժամանակ քննարկվել է հնարավոր պայմանագրում առանձին կետով նշել փախստականների վերադարձի հարցը։ Դա ենթադրում է արցախցիների վերադարձը Արցախ, նախիջևանցիների վերադարձը Նախիջևան, Հյուսիսային Արցախի նախկին բնակիչների վերադարձը իրենց ծննդավայր, նաև ինչ-որ ժամանակ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձ։

Հայկական կողմը պայմանագրից հանել է այդ կետը։
Այն, որ ադրբեջանցիները չեն գալու Հայաստանում ապրելու, փաստ է։ Չկա նրանց ֆիզիկական պաշտպանության անհրաժեշտությունը, հետևաբար առանց դրա ադրբեջանցիները չեն գա։ Իսկ ահա արցախահայերի վերադարձի համար անհրաժեշտ է լինելու միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ Ադրբեջանին։
Հարց։ Ինչո՞ւ է հայ փախստականների վերադարձի ծրագրին դեմ դուրս եկել ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կառավարությունը»: