Search
Close this search box.

Բուք ու մերկասառույց. Հայաստանի գրեթե ողջ տարածքում շարունակում է ձյուն տեղալ

Հունվարի 24-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Մարտունիի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Գորայք, Ջերմուկի ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթեւ, Մ-9 միջպետական ճանապարհից դեպի Շինուհայր-Տաթեւ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Դիլիջանի ոլորանները, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ եւ կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Բքի պատճառով Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։

Աշոցքի, Ամասիայի, Արագածի ավտոճանապարհներին բուք է։

Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Արագածի տարածաշրջանի եւ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական եւ հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են։