Search
Close this search box.

«Հուսադրող լուր». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսադրող լուր՝ մինչ ԿԳՄՍՆ Հայոց՝ Հայքի պատմությունը դարձնում է Հայաստանի պատմություն, փաստացի ճգնելով մեր 4 հազարամյա պատմությունը մոռացության մատնել, ավելին՝ ադրբեջանցի դարձած կովկասյան թաթարներին եւ թյուրքական աշխարհին ի տնօրինում հանձնել , ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ ՀՀ վարչական դատարանը փաստորեն հասկանում է, որ մեր ազգը եւ պետությունը միայն նիկոլյան ընկալմամբ հպարտ քաղաքացիները չեն, այլեւ սփյուռքը՝ որպես Արեւմտյան Հայաստանի, կորուսյալ դարձող Արեւելյան Հայաստանի ներկայացուցիչներով՝ Նախիջեւանից Արցախ, եւ, ամենակարեւորը, Հայաստան-Հայք- Նաիրի- Արատտա-Վանի թագավորություն, Կիլիկիա-Թորգոմյան տուն միասնություն են, Հայոց աշխարհը բոլոր հայերի հայրենիք-պետությունն է. սովորական ազգ չենք»»: