Search
Close this search box.

Ադրբեջանում զենքի գործարանում պայթյnւն է որոտացել. կան վիրավnրներ

Ադրբեջանում զենքի գործարանում պայթյուն է որոտացել:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոսքը երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության «Արազ» Շիրվանի գործարան» ՍՊԸ-ի մասին է։

Նախնական տեղեկություններով՝ գործարանի արտադրամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել մուրճի հարվածից 120 մմ տրամաչափի արկի պայթյունի հետևանքով։

Պայթյունի հետևանքով երեք մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

Դատախազությունը դեպքի վայրում զննություն է իրականացնում։