Search
Close this search box.

ՀՌՀ-ն չեղարկել է արգելքը. Sputnik Արմենիա ռադիոկայանը կշարունակի հեռարձակումը

Հունվարի 25-ին Sputnik Արմենիան 106.0 հաճախականությամբ կվերադառնա եթեր։ ՀՌՀ-ն միաձայն կողմ է քվեարկել, որ «Տոսպա» ռադիոընկերության լիցենզիայի չեղարկման կասեցումը վերացվի։ «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, և որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել և թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,- «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հակոբյանն ընդգծել է, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան և հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու Sputnik Արմենիան կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։ «Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան և զրկել «Տոսպա»-ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,- նշել է նա։