Search
Close this search box.

Իրավիճակը՝ 17։00-ի դրությամբ

Հունվարի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Աշոցքի, Սևանի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: