Search
Close this search box.

Երևանում առևանգել են ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին. մանրամասներ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Հայտնում է shamshyan.com-ը:

Փաստաթղթերը ձևակերպվել են հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով։

Վերջինս հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։

Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Նշենք, որ Նարինե Հայրապետյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ է։