Search
Close this search box.

Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը

Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնից հայտնեցին, որ խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է։ Վնասվել է երկիր մտնող օպտիկամանրաթելային մալուխը։
«Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում»,- նշեց մասնագետը։

Մասնավորապես, բավականին դանդաղել է օտարերկրյա կայքերից օգտվելը։
Քանի որ խնդիրը երկրի ներսում չէ, այլ դրսում, ըստ էության՝ տարածաշրջանային, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե այն երբ կկարգավորվի։
«Ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում խնդիրն արդեն կվերացվի»,- հայտնեցին տեխնիկական բաժնից։