Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրապարակվել են արցախցի պաշտոնյաների նկարներն ադրբեջանական բանտից

Սոցցանցերում տարածվում են արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների լուսանկարները, որոնց Ադրբեջանի ղեկավարությունն ապօրինաբար պահում է բանտերում։

Մասնավորապես տարածվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի լուսանկարները։

Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։