Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում`
Հունվարի 20-ին, 21-ի գիշերը և 24-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերն սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում`
Հունվարի 20-ին և 21-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 4-7 աստիճանով։