Search
Close this search box.

Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» եւ «Շերեմետեւո» օդանավակայաններում հետաձգվել է 29 չվերթ, եւս երկու չվերթ չեղարկվել է, վկայում են «Яндекс. Расписание» սերվիսի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 07.25-ի դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է ութ չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 15, «Շերեմետեւոյում»՝ վեց։ «Դոմոդեդովոյում» չեղարկվել է երկու չվերթ։

Հիդրոմետկենտրոնը Մոսկվայում եւ մարզում հայտարարել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ օդի ցածր ջերմաստիճանի պատճառով։ Այսօր մայրաքաղաքում սպասվում են ձյուն եւ մերկասառույց։ Ցերեկը ջերմաստիճանը կիջնի -12°С-ից, տեղեկացրել է «Կոմերսանտը»։