Search
Close this search box.

50-դրամանոցների ապuտամբությունը հաղթեց ու քաղաքային տրանսպորտը մնաց գnմի սայլի մակարդակի. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծես թե նոր քաղաքապետը որոշել է քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից դարձնել 150 դրամ։ Դե, էն նույն որոշումը, որ ժամանակին փորձեց անել քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քարից հաց քամող, առաջին քրիստոնյա ազգը Այվազովսկու 9-րդ ալիքի նման ընդվզեց։ Պատմական այս անարդարության դեմ ընդվզող ազնիվ մեր ցեղը, որ խելոք ու անծպտուն մարսեց Արցախի հանձնումը, հազարավոր զոհերը, Հայաստանի մինիմում 200 կիլոմետրի զավթումը թուրքի կողմից, էն ազգը, որ ոչ միայն չի բողոքում Բաքվի բանտերում խոշտանգվող հայ տեսնելով, այլ սույն հերոսակական ազգի առավել հատընտիր վիժվածքներ էքստազից վրնջում են՝ տեսնելով խոշտանգվող հայ ռազմագերիներին, որովհետեւ փնթի աբիժնիկ են, ահա սրանք, երբ քաղաքային տրանսպորտը, գոմի սայլ չդարձնելու համար, փորձեցին ուղեվարձը 50 դրամ թանկացնել, чуть ли не 3-րդ աշխարհամարտը սկսվեց Երեւանի փողոցներում։
50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ, իրենց դոշին խփեցին «50 դրամ» սակագինն ու դուրս եկան փողոցային մարտերի։
Ռազմաճակատի առաջնագծում ով ասես կար՝ սերիալների ջնջոցներից մինչեւ Շուշին բոմժանոց համարող տարեց մի կին, ով հիմա իր հանապազօրյա հացն է վաստակում «Տիկ-Տոկի» մայրուղիներում։
Շաբաթներ շարունակ Երեւանի փողոցներում աննախադեպ թեժ մարտեր էին ընթանում, 50 դրամանոցների զորախմբերը 50 դրամանոց փամփուշտներ ու Իսկանդերներ էին նետում քաղաքապետարանի թշնամական բանակի աշխատակիցների վրա, իսկ առավել դիշովկաները պառկում էին երթուղայինների տակ ու անգամ միզում երթուղայինի վրա՝ ի նշան համազգային ազնիվ ընդվզման։
Ի վերջո, 50-դրամանոցների ապստամբությունը հաղթեց ու քաղաքային տրանսպորտը մնաց գոմի սայլի մակարդակի։ Կարեւորը՝ ոսոխը տապալված էր, իսկ 50 դրամանոցների պատմական ապստամբությունը՝ հաղթանակած։
Տամպլիերները, եթե մեր 50 դրամանոցների անձնազոհությունն ու հանուն վեհ գաղափարի՝ պայքարի նման վճռականություն ունենային, հաստատ չէին ջախջախվի Ֆիլլիպ 4-րդի կողմից։