Search
Close this search box.

Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։