Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. «Էրեբունի մոլ»-ի մոտ 15 և 19-ամյա տղաներ են դшնшկшհшրվել

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:15-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել տղա երեխա: Կարճ ժամանակ անց նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում գտնվող այգուց:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենա, որի սրահում և դրսում՝ մի քանի 100 մ հեռավորությամբ, տարբեր հատվածներում՝ արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 15-ամյա Գոռ Հ.-ն և 19-ամյա Ռուբեն Մ.-ն:

Ըստ կայքի տեղեկությունների՝ իրավապահներն արդեն մոտավոր գիտեն վիճաբանության և դանակահարության դրդապատճառները, ինչպես նաև մասնակիցների ինքնությունը:Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակում: