Search
Close this search box.

Գյումրիում որդին ծեծել է 70-ամյա հnրը, որը հիվանդանոցում մшհшցել է

Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից «պոլիտրավմա, ԳՈՒՏ, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 70-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Արթիկի բաժնից մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխվածի որդին հայտնել էր, որ հայրը վնասվածքը ստացել է ծեծի հետևանքով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Գյումրի» բժշկական կենտրոնի մոտ ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 70-ամյա տղամարդու 39-ամյա որդին: Նախկինում երեք անգամ դատապարտված երիտասարդը խոստովանել է, որ նոյեմբերի 25-ի երեկոյան, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նրան: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին և ձերբակալվել:

Նոյեմբերի 28-ին հիվանդանոցից հայտնել են, որ 70-ամյա տղամարդը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: