Search
Close this search box.

Ֆինլանդիան փակեց Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիան փակեց Ռուսաստանի հետ սահմանին գործող վերջին անցակետը՝ «Ռայա-Ջոոսեպին», որը գտնվում է Արկտիկայում։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է մինչև դեկտեմբերի 13-ը դադարեցնել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող բոլոր ճանապարհային անցակետերի աշխատանքը։ Նշենք, որ Ֆինլանդիայի իշխանությունները որպես պատճառ նշում են «միգրանտների անվերահսկելի ժամանումը Ֆինլանդիա»։

Ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հելսինկին կեսգիշերից երկու շաբաթով կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր ճանապարհային անցակետերը։