Search
Close this search box.

«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում դեկտեմբերի 24-ին ավագանու ոչ իշխանական անդամները հերթական «ստուգարքն» են հանձնելու։ Այդ օրը ներկայացվելու են Երեւանի բյուջեի նախագիծը եւ զարգացման ծրագիրը, որը, ըստ օրենքի, ընդունվում է ավագանու ձայների պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ 33 ավագանի պետք է պարտադիր ներկա գտնվի, որ քվորում ապահովվի, իսկ նրանց մեծամասնությունն էլ պետք է կողմ քվեարկի:

Մինչդեռ, ինչպես արդեն հայտնի է, ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ունի 32 ձայն, ուստի անհրաժեշտ է, որ իրենց ընդդիմություն հռչակած խմբակցություններից մեկից գոնե մեկ անդամ ներկայանա, որպեսզի քվորում լինի` թեկուզ դեմ քվեարկի: Երեւանի բյուջեն ու զարգացման ծրագիրը կարող են ընդունել միայն այդ դեպքում։