Search
Close this search box.

Նախարարը և փոխնախարարը խախտելով օրենքը` ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը

Դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Պետությունը կառուցելիս, գոնե պետք է մի քիչ սիրել այն 🙂

Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները՝ ֆինանսների նախարարի և փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրենքի կոպտագույն խախտմամբ կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, և այս աշխույժ տուրիստական և հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ՝ գիտակցաբար թե ոչ, բայց այսպիսով նախարարը և փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:

Պարոն վարչապետ, խնդրում եմ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը և որն ավելի կարևոր է` մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»: