Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևանում նոյեմբերի 28-ի գիշերը սպասվում է անձրև, ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում շրջանների մեծ մասում, նոյեմբերի 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն, ցերեկը, 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում. նոյեմբերի 27-ին՝ 20-25 մ/վ, նոյեմբերի 28-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-ին կնվազի 5-8 աստիճանով, 29-ի գիշերը՝ ևս 2-4 աստիճանով, դեկտեմբերի 1-ին և 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։